Հայ խոհարարը Բելգիայում Միշլենի աստղ է ստացել. armradio.am

Շեֆ խոհարար Կարեն Թորոսյանը հերթական անգամ Միշլենի աստղ է ստացել։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գործող նրա Bozar ռեստորանն արդեն 4-րդ տարին անընդմեջ պահպանում է լավագույնի իր տիտղոսը՝ ամրապնդելով իր տեղը աշխարհի խոհարարական վարկանիշում։ Այս մասին  հայտնում է Հայերի միությունը։

Միությունը հիշեցնում է, որ նախորդ տարի Կարեն Թորոսյանի ղեկավարությամբ կայացել է GOURMETFEST, որտեղ ստեղծվել է հատուկ մենյու՝ միավորելով հայկական ավանդական եւ բարձրակարգ խոհանոցները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: