Իրանում կախաղան են հանել երեք տղամարդու և մեկ կնոջ՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով. «Ազատություն»

Իրանի իշխանությունները կախաղան են հանել երեք տղամարդու և մեկ կնոջ՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, նրանք մեղավոր են ճանաչվել Իրանի անվտանգության ուժերի մի քանի ներկայացուցիչների գերեվարելու, գաղտնի տեղեկություններ հավաքագրելու և դիվերսիաներ նախապատրաստելու համար։

Այս մահապատժից մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայում սպանվել էր Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան զինվորականներից մեկը, ենթադրաբար իսրայելական կողմի ավիահարվածից։ Թեհրանը սպառնացել էր վրեժխնդիր լինել։