ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Թեեւ խոսակցություններ կային, թե քաղաքապետի աթոռի հավանական թեկնածուն վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի որդին` 32 ամյա Տարոն Մարգարյանն է, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն որոշեց պաշտոնը վստահել մյուս թեկնածուին` «ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:
Վաղը կայանալիք Երեւանի Ավագանու նիստում հենց նրա թեկնածությունն է առաջադրել իշխանական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անվան շուրջ պտտվող աղմակահարույց պատմությանն հետեւած հրաժարականից հետո:
47 ամյա Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրենն է 2001-ից: 2006-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: Կարեն Կարապետյանին 2010-ին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Նա ամուսնացած է, ունի երեք երեխա:
© Medialab.am