Մարտի 7-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 139-ը արտակարգ, այդ թվում՝ 64 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 145 կենցաղային կանչ. տուժել է 93 մարդ։
Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 14 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 59 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 189 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 118 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: