Ամենաակտիվ ընտրողները Արարատի մարզում են

Ամենաակտիվ ընտրողները Արարատի մարզում են
Ամենաակտիվ ընտրողները Արարատի մարզում են

Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետության տարածքում նախագահի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող անձանց 49.81 տոկոսը` 1 մլն 259 հազար 374 մարդ:
Այս մասին քիչ առաջ լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Մայրաքաղաքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 44.45 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 54.82 տոկոսը, Արարատում՝ 58.76 տոկոսը, Արմավիրում՝ 45.20 տոկոսը, Գեղարքունիքում՝ 57.74 տոկոսը, Լոռիում՝ 52.94 տոկոսը, Կոտայքում՝ 47.37 տոկոսը, Շիրակում՝ 48.54 տոկոսը, Սյունիքում՝ 56.27 տոկոսը, Վայոց Ձորում՝ 52.35 տոկոսը, Տավուշում՝ 56.99 տոկոսը:

© Medialab.am