Շուշիի գորգերի թանգարանի ցուցանմուշները կներկայացվեն Երևանում

Շուշիի գորգերի թանգարանի հետաքրքիր նմուշները կցուցադրվեն Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի փետրվարի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են: Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։

Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։