Վաղարշակ Հարությունյանը «գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում», հայտնում է Անդրանիկ Քոչարյանը․ Ազատություն

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը. «Արմենպրես»

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր առավոտից գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հայտնում է Ազատությունը։

Հարությունյանի այցը, ըստ Քոչարյանի, երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։ «Նախարարը կգա և ինքը, եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի», – նշեց Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը՝ հավելելով․

– «Բայց ոչ ոք չգիտեր, որ առավոտյան տեղի է ունեցել այն, ինչը որ անթույլատրելի է՝ հատկապես այն իրողությունը հաշվի առնելով, որ մենք ունենք սահմանային լարվածություն, և լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանի Հանրապետությունը»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ռազմական գերատեսչության ղեկավարն առաջիկա օրերին այցելելու է Ռուսաստան։