Երանոսում կասֆալտապատվեն խիտ ու բանուկ թաղամասերը սպասարկող ճանապարհները

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 36 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 24 միլիոն դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 5,7 եւ 11-րդ փողոցները:

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է մոտ 500 տնտեսություն: Դրանք բոլորն էլ խիտ ու բանուկ թաղամասեր սպասարկող ճանապարհներ են, որոնք ճյուղավորվում են կենտրոնական ճանապարհից: Այս ծրագիրը մեզ համար միաժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի կարողանանք մոտակա տարիների ընթացքում ճանապարհաշինական նոր ծրագրեր իրականացնել համայնքի չբարեկարգված մյուս փողոցներում»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:

Սուբվենցիոն ծրագրով Երանոսում կասֆալտապատվի երեք փողոցԳեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության…

Posted by ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան on Friday, June 26, 2020