ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը փոփոխություն են առաջարկել «Ներման մասին» օրենքում. Տեսանյութ

Ներման խնդրագրի քննարկման ժամանակ տուժողի եւ նրանց իրավահաջորդի իրավունքները պետք է պաշտպանվե, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր կարևոր փոփոխություն ենք առաջարկել«Ներման մասին» օրենքում։ Տուժողի իրավահաջորդները պետք է նախապես տեղեկացված լինեն իրեից հարազատի հանդեպ հանցագործություն կատարած անձի ներման գործընթացից եւ պետք է իրավունք ունենան ներկայացնել իրենց դիրքորոշումը ներման խնդրագրի վերաբերյալ Վարչապետին եւ Ներման հանձնաժողովին։

Սա արդար է, սա ազնիվ է, սա մարդասիրական է։ Վստահ եմ, որ խորհրդարանը կաջացկի իմ և իմ գործընկեր Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը»,- գրել է Զոհրաբյանը։