Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հունվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ արևտյան` 2-3 մ/վրկ, հունվարի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։