ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ

ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Ջեյմս Ֆոուլիի սպանության վերաբերյալ ըստ ԱԳՆ հաղորդագրության ներկայացնում ենք ստորեւ:
Բառերն անզոր են` արտահայտելու այն վրդովմունքը, որն առաջացնում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի բարբարոսական սպանությունը: Ամենախիստ կերպով դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործությունը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և գործընկերներին:

Ծայրահեղականների կողմից իրականացրած այս վայրագ սպանությունը ցույց է տալիս ահաբեկիչների վայրի էությունը և հրամայական է դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքների միավորումը և վճռականությունը` ահաբեկչության դեմ պայքարում։