Հայաստանը կներկայացվի Կորեական փառատոնի ժամանակ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, հանրապետական մրցույթների դափնեկիր Հայկ Տիգրանյանը կներկայացնի Հայաստանը Կորեական փառատոնի:

 

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը, որի աջակցությամբ էլ Տիգրանյանը ապրիլի 10-20-ը կմեկնի Կորեա՝«Ապրիլյան գարուն» բարեկամության գեղարվեստական փառատոնին մասնակցելու: