Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրիի կենտրոնական հրապարակում երեկ մեծ հանդիսությամբ վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ 27 մետր բարձություն ունեցող տոնածառի լույսերը վառել են քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոքրիկ Ձմեռ պապիկները։

Իսկ մինչ այդ նրանք  «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ  երթով անցել են քաղաքի փողոցներով՝ ստեղծելով տոնական տրամադրություն։

Ավագանու որոշմամբ 900․000 դրամ է հատկացվել տոնածառի ձևափոխման համար, հիմնականում փոխվել է տոնածառի ներքևի հատվածը, իսկ լուսային ձևավորումը չի փոխվել։ 3 մլն դրամ էլ հատկացվել է եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման ու դեկորների վերանորոգման համար։ Իսկ ահա փողոցների տոնական ձևավորման համար հատկացվել է 10 մլն դրամ:

Աղբյուրը՝ Factor.am