Կեղծ ահազանգ է ստացվել Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկի առկայության մասին

Հունվարի 9-ին` ժամը 04.13-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցի ակումբում պայթուցիկ կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները զննությամբ ոչինչ չեն հայտնաբերել:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են կեղծ ահազանգը կատարած անձի ինքնությունը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 12.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Կատարվում է քննություն։

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։