Մեղադրանքն ընդունում եմ․ Ռազմիկ Աբրահամյան

Մեղադրանքն ընդունում եմ․ Ռազմիկ Աբրահամյան
Մեղադրանքն ընդունում եմ․ Ռազմիկ Աբրահամյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու կապակցությամբ։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել Առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Արսեն Դավթյանն այսօր դատարանում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Ռազմիկ Աբրահամյանը, որը հանդիսանում է կաշառք տված անձը, ասաց, որ որոշակի վերապահումներով, բայց մեղադրանքն ընդունում է։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանն այս գործով կալանավորվել էր, ապա կալանքից ազատ արձակվել։ Դատական նիստը շարունակվում է, հետազոտվում են ապացույցները։

Աղբյուրը՝ Factor.am