ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու

 Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածու:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 25-ին ավարտվել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։  Թեկնածուները երեքն են` ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյան, ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր  Գագիկ Սարգսյան, Հայ-ռուսական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյան:

Ընտրությունները կկայանան հունվարի 11-ին: