Լուիշ Ֆիգուն Հայաստանից լուսանկար է հրապարակել

«Բարսելոնայի», «Ռեալի» և «Ինտերի» կազմերում հանդես եկած պորտուգալացի հանրայհայտ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք՝ Ֆիգուն Հայաստան էր այցելել և հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պաշտպան, ներկայում «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի և այլ ֆուտբոլիստների հետ: