Ֆրանսիա-Հայաստան. «Խելահեղ զեղչեր», իրական խնայողություններ. «Ալամեզոն» Բլոգ

Ֆրանսիա-Հայաստան. «Խելահեղ զեղչեր», իրական խնայողություններ. «Ալամեզոն» Բլոգ
Ֆրանսիա-Հայաստան. «Խելահեղ զեղչեր», իրական խնայողություններ. «Ալամեզոն» Բլոգ

Մի քանի օր առաջ 50 € ով հասցրեցի գնել  պայուսակ, 3 տաք բլուզ, երկու ջինսե տաբատ, մեկ շոր: Սա նշանակում է, որ այս օրերին ֆրանսիայում «խելահեղ» զեղչերի շրջան է:

Եթե հայտնի թանկարժեք բրենդային խանութները հիմնականում զերծ են մնում զեղչերից, սակայն, այսպես ասած, ժողովրդավարական գներ ունեցող խանութներն այս օրերին մինչեւ հոգու խորքը բացում են իրենց հյուրընկալ դռները, եւ «դատարկում» իրենց տեսականին:  

Զեղչերը զեղչեր, բայց ցավոք սրտի դրանք դժվար թե համեմատության եզրեր ունենան հայկական խանութներում հայտարարվող «աննախադեպ զեղչերի» հետ:

Հայաստանում իսկական «աճպարարություն» է արվում իրական գների հետ , իբրեև թե պաշտոնական ներկայացուցիչ խանութները, ովքեր ապրանքը ստանում են մեղմ գներով Եվրոպայից, նախ Հայաստանում գինը 300% ով բարձրացնում են, իսկ զեղչի ժամանակ իջացնում 200%-ի, այսինքն կրկնակի գնով վաճառում զեղչի տեսքով: Օրինակ շորը ֆրանսիական Jennifer խանութում կարող է արժենալ 20 եվրո, զեղչի ժամանակ իջնի մինչև 5 €, մինչդեռ նույնը Հայաստանում նախնական արժի արդեն 25 000 դրամ և  զեղչի ժամանակ իջնի «անհավանական» 15 000 դրամ: Այսպես է ոչ միայն «Ջենիֆերը» իհարկե այլև շատ ուրիշ ձեզ հայտնի խանութները:

Իհարկե բիզնես է, ոչ մեկ դեմ չի մեծ եկամուտի, բայց արհեստական գնային բարձրացում բերում է շատ խնդիրների: Օրինակ Հայաստանը դեռ շարունակում է ակտիվորեն լցնել Թուրքական բյուջեն, չնայած որ կա ակնհայտ տարբերություն 10 տարի առաջ և հիմա:

Գները, տեսականին ազդում է նաև նորաձևության վրա:

Տարիներ առաջ, ես էլ հազարավոր հայ աղջիկների նման մտածում էի, թե  եվրոպացի կանայք անհամեմատ տգեղ են և վատ են հագնվում, էստեղ հասկացա, որ մտածածներս ամբողջությամբ ֆանտաստիկայի ժանրից էին:

Գների մատչելիությունը և զեղչերի հաճախականությունը թույլ են տալիս ֆրանսուհուն մնալ իր ոճում և հասարակության հետ համահունչ լինել: Կարծում եմ իրենք վաղուց վերապրել են հագուստի միջոցով ինքնահաստատվելու պահանջը, և հակված են պրակտիկ, գրագետ հագուստին: Դե, իսկ մասնագիտություններ կան, որտեղ արտահայտիչ շպարով աշխատողը տարօրինակ կերևար:

Երբեք չեմ հանդիպել արտահայտիչ հագնված բժիշկների, քույրերի  (հիվանդանոցի անձնակազմը հատուկ համազգեստ ունի), քարտուղարների, բանկի կամ այլ պետ հաստատությունների աշխատակիցների: Մի խոսքով հագուստը էստեղ, փոքրերի համար` առողջությունն է, միջին տարիքի համար հարմարավետությունն է, մեծահասակների համար կոկիկությունը, դե իսկ երիտասարդները համաշխարհային տենդենց են ստեղծում, անկախ նրանից իր հագինը 2000 դրամ արժողությամբ բլուզ է թե 200$:

Ֆրանսիական փողոցներից այն անցնում է Ֆրանսիական պոդիում իսկ հետո տարածվում աշխարհով մեկ:

Հայաստանում ճիշտ պատկերը ներկայացնելու համար, փորձեցի հարցում անել, ինչպես են ընկերներս կարծում, փոխվել է հայ աղջիկների ճաշակը: Կարծիքները այնքան տարբեր էին, որ դժվար կարողանամ ամփոփել. Փոխվել է , 10 տարի առաջ այլ էր, բայց շատ բաներ էլ մնում նույնը: Կարծում եմ մեղքի մեծ բաժին ունի նաև խանութների գները և զեղչային քաղաքականությունը, որն աշխատում է ի վնաս ժողովրդի և բյուջեյի և ի հօգուտ գործարարների:

Մեզ մոտ զեղչերը դեռ նոր են սկսել, 50 € ով հասցրեցի գնել  պայուսակ, 3 տաք բլուզ, երկու ջինսե տաբատ, մեկ շոր, թե ինչ կկարողանայի գնել 25 000 դրամով Հայաստանում, հաշվարկեք  դուք 🙂

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog