Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է.ԱՆ

Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով: Ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից: Հակաբիոտիկների գերօգտագործումը COVID-19-ի ժամանակ մեծացնում է բազմակայուն մանրէների առաջացման և փոխանցման ռիսկը, ինչը կապակցված է հիվանդացության և մահացության աճի հետ:

Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են և անվճար: