Չայնիի ոլորաններում, Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին բուք է, մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20:31-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։