Վճռաբեկը Քոչարյանի խափանման միջոցի գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան

Վճռաբեկը Քոչարյանի խափանման միջոցի գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան
Վճռաբեկը Քոչարյանի խափանման միջոցի գործը հետ ուղարկեց Վերաքննիչ դատարան

Վճռաբեկ դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված թե՛ դատախազության եւ թե՛ պաշտպանական կողմի միջնորդությաններով որոշումը:

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը, եւ բավարարեց դատախազության միջնորդությունը՝ մասնակի:

Գործը կուղարկվի հետ՝ Վերաքննիչ դատարան:  

Դատախազությունը միջնորդել էր բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել: