«Ես մեծ հույս ունեմ՝ հաշտության վերականգնումը այլընտրանք չի ունենալու». Մարուքյանը ընտրություն կատարեց

«Մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար», -այսօր ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, այս ընտրությունները մեծ հնարավորություն են ստեղծված իրավիճակում համերաշխությանն ուղղված քայլ կատարելու համար:

«Ես մեծ հույս ունեմ, որ հաշտության վերականգնումը այլընտրանք չի ունենալու, որովհետև մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան պատկերացնում ենք», -նշեց Մարուքյանը:

Պատգամավորի թեկնածուն ասաց, որ կան սպասումներ, թե քվեարկության օրը լարված է լինելու, բայց նման սպասումները չեն կատարվելու, քանի որ հանգիստ օր է լինելու: