Գեղարքունիքի մարզում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված․ Shamshyan.com

Գեղարքունիքի մարզում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված․ Shamshyan.com
Գեղարքունիքի մարզում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված․ Shamshyan.com

Հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է եղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։

Հ. Ե-ի մայրը երեխային տեսել է իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց։

Մանրամասները՝ այստեղ