Սևանից ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր բաց կթողնվի․ կառավարության որոշումը

Սևանից ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր բաց կթողնվի․ կառավարության որոշումը
Սևանից ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր բաց կթողնվի․ կառավարության որոշումը

Կառավարությունն այսօրվա  նիստում որոշեց, որ ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա անհրաժետ է Արմավիրի,Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման, ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի, իսկ դրա համար նախադրյալներ կան։ Եղանակային պայմաններն այս տարի մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում այն առումով, որ կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել, և մենք պետք է կարողանանք ճկուն լինել իրավիճակներին արձագանքելու համար։ Եթե տեսնենք, որ խնդիր ենք ունենալու՝ Ջրային օրենսգրքով նախատեսված միջոցառումներ պետք է իրականացնել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ այս տարի ևս հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի Սևանից թողնված ջրի հետագիծը, որպեսզի ի սկզբանե վերահսկողություն լինի։ Ըստ նախարարի՝ արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է այնպես լինի, որ սահմանված  քանակությունից քիչ ջուր բաց թողնվի։