Մետրոպոլիտենում առաջացել է տեխնիկական խափանում․ Պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը մանրամասներ է ներկայացրել այսօր տեղի ունեցած արտակարգ դեպքից։

Ըստ աղբյուրի, Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» – «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում:

Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։