Հայաստան տեղափոխված արցախցիները ժամանակավոր աշխատանքով կապահովվեն

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

«Առաջարկվող ծրագիրը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում։ Մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև 3 ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց նրանք կվարձատրվեն 100 հազար դրամի չափով։ Միաժամանակ, գործատուի մոտ աշխատանքի փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամի չափով»,- կառավարության նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։