Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանը կարող է դառնալ վերջնական պայմանավորվածության հիմք

RUSSIA, MOSCOW – OCTOBER 14, 2025: Russia’s President Vladimir Putin is seen during a meeting with Norilsk Nickel President Potanin in the Kremlin. Alexander Kazakov/Russian Presidential Press and Information Office/TASS Россия. Москва. Президент РФ Владимир Путин во время встречи с президентом ПАО “ГМК Норильский никель” Владимиром Потаниным в Кремле. Александр Казаков/пресс-служба президента РФ/ТАСС

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության նախաձեռնությունը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պուտինը հայտարարել է, որ Վաշինգտոնի ներկայացված առաջարկները «հիմքային առումով համընկնում են» ռուս-ամերիկյան վերջին քննարկումների հետ և «կարող են դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում»։

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել աջակցել բանակցություններին և կրկին առաջարկել Ստամբուլը որպես հարթակ։ Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել ռուս-թուրքական շփումները ուկրաինական ուղղությամբ։ Արևմտյան աղբյուրները գրում են, որ ԱՄՆ-ի 28 կետից բաղկացած պլանը ներառում է Ղրիմի, Դոնբասի և այլ գրավված տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչումը՝ անվտանգության երաշխիքների դիմաց։

Վաշինգտոնն ու Կիևը, ըստ հրապարակումների, կարողացել են համաձայնեցնել փաստաթղթի մեծ մասը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները գնահատել է «պատերազմի ընթացքում ամենաարդյունավետը»։