ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ժնևում ընթացող բանակցությունները՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ներկայացվող «խաղաղության պլանի» հետ։
«Իրո՞ք հնարավոր է մեծ առաջընթաց խաղաղ բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Չհավատաք, մինչև չտեսնեք, բայց հնարավոր է, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենում»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
The Washington Post-ը ավելի վաղ հայտնել էր, որ Սպիտակ տան ղեկավարը չի խորացել խաղաղության պլանի մանրամասների մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Եթե ասում ես նրան․ «ուզում եմ փորձել գործարք կնքել», նա պատասխանում է․ «Հիանալի է, գնա և զբաղվիր դրանով»: Եվ սա այն ուշադրության մակարդակն է, որին նախագահը հետևում է»։ Մոսկվայում միևնույն ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ-ից դեռ «պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել» Շվեյցարիայում անցկացված բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այս շաբաթ Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ հանդիպում նույնպես չի սպասվում։



















