Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է. ՄԻՊ-ի դիմումը բավարարվել է

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը հակասահմանադրական է․ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը բավարարվել:

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուքի էջում: 

Խնդիրն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունն ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Քրեական հետապնդման ընթացքում ոստիկանի նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու հնարավորությունից զրկելը…

Gepostet von ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia am Dienstag, 25. Februar 2020