Գտնվել է Հայաստան եկած և անհետ կորած համարվող Ֆաթիմա Զուրաբովան. որտեղ է եղել նա

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ 2002 թ. ծնված Ֆաթիմա Զուրաբովան, որը համարվում էր անհետ կորած, հայտնաբերվել է:

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20.45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա՝ ներկայացվել նախաքննական մարմին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանությունը երեկ էր հայտնել աղջկան որոնելու մասին: Ըստ իրավապահների՝ նա նոյեմբերի 8-ին է ժամանել Հայաստան, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկար: