Հայաստանի նոր վարչապետը. ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը

Հայաստանի նոր վարչապետը. ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը
Հայաստանի նոր վարչապետը. ՀՀԿ-ն հաստատել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը

Այսօր`ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում առաջադրել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ հաստատվել է վարչապետի թեկնածությունը:

Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագորղներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնը թափուր է ուղիղ 10 օր, այն բանից հետո երբ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:

Դեռեւս անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած նիստում ենթադրվում էր, որ կհայտարարվի նոր վարչապետի անունը: Շրջանառվող անունների մեջ ամենահավանական թեկնածուն համարվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շարմանազանովը լրագրողների հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանը կշարունակի ծառայել Հայաստանի հանրապետությանը եւ կանցնի դիվանագիտական աշխատանքի:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ կառավարության կազմը կձևավորվի 20-րյա ժամկետում: Շարմազանովն ասաց, որ նոր կառավարությունում կլինեն նոր դեմքեր:

Կոալիցիա կազմելու պահով Ազգային ժողովի նոր նախագահի անվան շուրջ ՀՀԿ այսօրվա ԳՄ նիստում քննարկում չի եղել:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռևս ժամանակ կա այդ հարցին անդրադառնալու: Նա նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է կոալիցիոն հուշագիր ստորագրել ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ և այդ կուսակցությունների անդամներին կառավարությունում պաշտոններ տրամադրել:

«ՀՀ նախագահն այս օրերի ընթացքում իրականացնում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական կուսակցությունների հետ: Պետք է ասեմ, որ կոնսուլտացիաները շարունակվում են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, և մեր կարծիքը հետևյալն է՝ մենք պատրաստ ենք՝ որպես քաղաքական մեծամասնություն, կառավարության մեջ ընդգրկել մեր գործընկերներին, բայց դա պետք է լինի մասնակի պատասխանատվությունից մինչև ամբողջական պատասխանատվություն: Բայց դրա որոշողը թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը»,- ասաց նա:

Ամբողջական պատասխանատվություն ստանձնելու դեպքում տվյալ ուժը պետք է մտնի կոալիցիա, իսկ մասնակի պատասխանատվությունն, ըստ Շարմազանովի այն է, որ առանց կոալիցիայի մաս կազմելու, կարող են տվյալ կուսակցության որոշ անդամները կառավարությունում պաշտոններ ունենալ:

«Դա այդ ուժերի որոշելու խնդիրն է, ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել այդ երկու քաղաքական ուժերի հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

© Medialab.am