Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ու տարատեսակ ահազանգերն ինտենսիվանում են․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է․

Ընտրակաշառքների մասին խոսակցություններն ու տարատեսակ ահազանգերն ինտենսիվանում են։

Քաղաքը՝ Վանաձորը փոքր է, նման տեղեկությունները նաև հասցեական, թե ում կողմից, որտեղ, շուտ են տեղ հասնում։ Հորդոր նման ծանր հանցագործություններ կատարողներին և նրանց հովանավորողներին։

Այդ արատավոր պրակտիկան, որը վերացվել էր 2018թ դեկտեմբերին, վերստին փորձում են արթնացնել այդ “արհեստի” մեջ տարիներ շարունակ հմտացածները։Ոստիկանությունն այլևս ունի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու և լիազորություն և պարտավորություն։

Ակնկալում ենք արդյունավետ կանխարգելիչ գործողություններ նման արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ։Իսկ հանցավոր գործողությունները կատարողներին, ուղերձ․ մեղք եք, միևնույն է արդյունք չի տալու, ՀՀ քաղաքացիների գերազանց մեծամասնության համար անընդունելի է ընտրակաշառքով ընտրելը։ Իզուր մի չարչարվեք ու մի վերցրեք քրեակատարողական հիմնարկներում հայնտվելու ուղին։