Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է երկու ոստիկանի ազատել ծառայությունից

Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ երկու ծառայողի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, մեկ ծառայողի նկատմամբ հայտարարել «Խիստ նկատողություն», իսկ մեկի