Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ »,- նշված է վարչապետի որոշման մեջ: Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը: