Մոսկվայի «Կրոկուս էքսպո» կենտրոնում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը #MITT Moscow, որին մասնակցում են 1,5 հազար ոլորտի ներկայացուցիչներ 229 երկրներից, որոնց թվում նաև Հայաստանը` պետական տաղավարով 20 տեղական ընկերությունների հետ միասին։
Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։ Օրվա ընթացքում հայկական տաղավարն արդեն հասցրել է գրավել բազում գործընկերների և այցելուների։
Հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանը իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում։

