ԱԳՆ մեդալ` ԱՄՆ դեսպանին

ԱԳՆ մեդալ` ԱՄՆ դեսպանին
ԱԳՆ մեդալ` ԱՄՆ դեսպանին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 7-ին ընդունել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմա ընթացքում Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Դեսպան Յովանովիչը նշել է, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:
Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթել է հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրել ԱԳՆ հուշամեդալով:
© Medialab.am