ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումը:
Սահմանադրական դատարանը՝ կազմով Թովմասյանի, Գյուլումյանի, Դիլանյանի, Թոխյանի, Թունյանի, Խաչատրյանի, Նազարյանի, Պետրոսյանի, մասնակցությամբ՝ դիմողի փաստաբան Վարդևանյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ԱԺ ներկայացուցիչ Քոչարյանի, համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 69-րդ հոդվածների, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով գործը, ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները, որոշեց.
ՀՀ Քրեական դատարավորության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը, քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հրայր Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ «ՍԴ 2 դատավորներ՝ պարոն Թոխյանը և պարոն Դիլանյանը, ունեն հատուկ կարծիք, եռօրյա ժամկետում որոշումը կհրապարակվի»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում