Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում դեկտեմբերի 28-ի  ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` լուսադեմին ցածրադիր գոտում՝ մառախուղ:

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` նշելով, որ օդի  ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մարզերում դեկտեմբերի 28-ի  ցերեկը, դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ի և 2-ի լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ:

Արցախում դեկտեմբերի 28-ին  և 29-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։