«Դեռ պետք է պարզել, թե ով է կերել էդ երեխու գլուխը». Փաստաբանն ուշագրավ հայտարարություններ արեց

«Դեռ պետք է պարզել, թե ով է կերել էդ երեխու գլուխը». Փաստաբանն ուշագրավ հայտարարություններ արեց
«Դեռ պետք է պարզել, թե ով է կերել էդ երեխու գլուխը». Փաստաբանն ուշագրավ հայտարարություններ արեց

Pastinfo.am. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության հերթական նիստում այսօր ուշագրավ հայտարարություններ արեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը` պաշտոնատար անձանց մեղադրելով չարաշահումների մեջ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ապացույցների հետազոտման ընթացքում դատարանը  հրապարակեց քննիչ Հ. Հակոբյանի կողմից կազմված տուժող Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի զննության արձանագրությունն այն մասին, որ վթարից հետո ավտոմեքենան գտնվել է վթարված վիճակում, դռները հնարավոր չի եղել բացել, իսկ վարորդի նստարանին եղել է կողային հայելին:

Զննության արձանագրության հրապարակումից հետո Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ մեքենայի վրա տեղադրված գազի բալոնը տեղադրվել է առանց համապատասխան թույլտվության: Բացի այդ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, թեև մեքենայի վրա գազի բալոն է տեղադրված եղել և մեքենան շահագործվել է գազով, բայց համապատասխան հիմնարկի ղեկավարությունը այդ մեքենայի համար բենզինի կտրոններ է դուրս գրել:

«Ներկայացված է, թե Նիվա մակնիշի ավտոմեքենան ինչքան վազք է ունեցել գազի բալոնը տեղադրելուց մինչև վթարի տեղը, այդ տարբերությունը հանելով մենք տեսնում ենք, թե ինչքան է այդ տրանսպորտային միջոցը գազի բալոնով շահագործվել, փոխարենը ստացվել է պաշտանատար անձանց կողմից տրված բենզինի կտրոններ, այսինքն` կարելի է հաշվել, թե ինչքան գումար վարկային կազմակերպության կողմից, որը ստացվում է ՀԲ-ի կողմից, յուրացվել է»,- հայտարարեց փաստաբանը։ Վերջինիս այս դիտարկմանը դատավոր Վաղինակ Մկրտչյանն արձագանքեց, թե գործը հարուցվել է 282-րդ հոդվածով, և «թե ով ինչ լրացուցիչ գումար է տվել, այստեղ չենք քննարկում»:

Սակայն Նիկոլայ Բաղդասարյանը, շարունակելով խոսքը, հայտարարեց, թե այս փաստի վերաբերյալ նախաքննական մարմինը ոչ մի քննություն չի կատարել: «Ներկայացված փաստաթղթերը եկել են հիմնավորելու, որ իրենք 1.5 տարի չեն տեսել, երբ  յուղ են տեղադրել և այլն, որ մեքենայի մեջ գազի բալոն է տեղադրված: Բացառված է, որ պետական մարմինը չտեսներ, որ տեղադրված է գազի բալոն, և փոխարենը գազ լիցքավորեին, լիցքավորել են բենզին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` պնդելով, որ գործում կա ապացույց, որ բալոնն անօրինական է տեղադրված, ինչն իրենց համոզմամբ տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման խախտում է և «ոչ թե պայման, պատճառ է հանդիսացել տուժողների մահվան»: «Այսինքն, եթե գազի բալոնը  տեղադրված չլիներ Նիվա մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տուժողները չէին մահանա այս վթարի արդյունքում»,- եզրակացրեց փաստաբանը: Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում: