Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի հետ Շառլ Միշելի հանդիպումների ժամանակացույցը

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումների ժամանակացույցը։

Այսօր՝ մայիսի 13-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։

Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 09.00-ին նշանակված է Միշելի հանդիպումն Ալիևի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նշանակված է վաղը, տեղի ժամանակով ժամը 13.00-ին։