Արցախի որևէ հատվածում թեժ մարտեր չեն ընթանում․ ԱՀ ՊՆ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն ու հորդորում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է:

Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: