Շենգավիթի մարզադպրոցի մարզադահլիճը վերանորոգվում է

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վերանորոգվում է: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Վերանորոգված մարզադահլիճը կունենա անհատական սանհանգույց և անհատական պահարաններով հանդերձարան: Մարզադահլիճում կմարզվեն ցատկացանցի և սեղանի թենիսի խմբերը։

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճը վերանորոգվում է: Վերանորոգված…

Posted by Hakob Karapetyan on Monday, September 7, 2020