Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան:

Ելույթի սկսզբում Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է անդրադառնում իրեն, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել ուղեղի ստուգում անցնել:

«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդամ ես (դիմում է Մակրոնին֊խմբ․): Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ:

Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք:

Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը։