ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին:
Լավ լուր ունեմ հայտնելու. մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»:
Հիշեցնենք, Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը շաբաթ օրը Ստեփանավան այցի ժամանակ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր ընտանիքի տան խնդիրը: Փաշինյանը հանդիմանել էր տղամարդուն՝ ասելով, թե նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում: