Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել սահմանին

Տաջիկստանը, չնայած դիմակայության ապաԷսկալացիայի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել Ղրղզստանի հետ սահմանի բախման շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը:

«Չնայած կրակը դադարեցնելու ջանքերին՝ տաջիկական կողմը շարունակում Է մարտական տեխնիկա կենտրոնացնել հակամարտության շրջանում եւ կիրառում Է ամբողջ առկա զինանոցը գնդակոծելու Ղրղզստանի Հանրապետության տարածքը՝ փորձելով զավթել մեր տարածքը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: