Ահազանգ է ստացվել, որ Չարենցավանում բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։