Արցախցի առաջին կուրսեցիների ուսման վարձը նոր ուսումնական տարում կփոխհատուցվի. Նախարար

Արցախցի առաջին կուրսեցիների ուսման վարձը նոր ուսումնական տարում ևս կփոխհատուցվի: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ խոսքը 240 ուսանողի մասին է:

«Այս քաղաքականությունը կշարունակվի․ բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում, վճարովի համակարգում սովորողները կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար։ Առաջիկայում կլինեն կառավարության որոշումները։ Այս հարցը բարձրացնում են, ու տեղին է»,– նշել է նախարարը։