Ջութակահար Արուսյակ Արևշատյանը «Classical stars» միջազգային երաժշտական մրցույթում (Վարշավա) հաղթել է «Վիրտուոզ պիես» և «Ջութակ, պատանի մաեստրո» անվանակարգերում։
Արուսյակ Արևշատյանը մրցույթին հնչեցրել է վիրտուոզ ջութակահարների նվագացանկում հաճախ հանդիպող Էռնեստ Շոսսոնի «Պոեմ»-ը, ինչպես նաև Նաթան Միլշտեյնի «Պագանիանա»-ն։
Այս մասին հայտնում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից: