Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի կարևորությունը․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Ընդունել եմ Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային։ Գործընկերս հույս հայտնեց, որ քաղաքացիները կկատարեն իրենց ընտրությունը, ինչի արդյունքում երկրում կայունության նոր փուլ կսկսվի։

Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի կարևորությունը և դրանում միջազգային գործընկերների մասնակցությունը, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությունը, խաղաղ բանակցությունների վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։