Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն ավարտվեց երթով

Երևանի Բաղրամյան փողոցում մարտի 6-ին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ  Գեղամ Մանուկյանը նշեց, որ երթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Դրանից հետո երթը շարունակելու են Պարոնյան փողոցով, այնուհետև Երևանի տարբեր փողոցներով: Նպատակն այն է, որ կոչ անեն քաղաքացիներին միանալ իրենց:

Գեղամ Մանուկյանը ներկայացրեց նաև առաջիկա միջոցառումները:

«Մարտի 7-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, Բաղրամյան պողոտայում լինելու են քննարկումներ, միջոցառումներ: Մարտի 8-ին նախատեսված է Հայրենիքի փրկության շարժման կանանց հավաք և հատուկ ծրագիր, որի մասին մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»-ասաց Գեղամ Մանուկյանը: